Եղավ մի դեպք էս տարիների ընթացքում, որ 2 րոպեների ընթացքում Սերժի կողմից էի: Իսկապես ամոթ է, որ այն ամբիոնում, որտեղ քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հարցը, ոտքի է կանգնում մի ազգային արժեքների հետ կապ չունեցող "հայուհի" պատգամավոր և նախագահի միջոցով փորձում է խայտառակել մեր ազգին, մեր պետությանը: Անկախ մեր նախագահի ինչպիսին լինելուց և անկախ նրա կազինոներում պարտված գումարների չափից, սա այն տեղը չէր, որ նրան նման հարց տրվեր:
Եվ չմոռանանք, որ զարուհի փոստանջյանի թեկնածուն խեղկատակ Րաֆֆին է: Այո, ինքս էլ կցանկանայի ունենալ ընդդիմադիր լուրջ քաղաքական գործիչ, ում պայքարին կարելի է վստահել, սակայն փաստ է, որ դա էլ չունենք: Փոխարենը ունենք էն, ինչ որ ունենք, այսինքն ոչինչ չունենք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել