Armsport.am-ը գրում է.

Հեղինակավոր Goal պորտալը ներկայացրել է հաջորդ տարվա՝ 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ 

Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։

Մրցանակի ներկայիս դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է։

Լավագույն 10-յակը ներկայացված է հետևյալ տեսքով․

  1. Լամին Յամալ («Բարսելոնա»)
  2. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
  3. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
  4. Հարրի Քեյն («Բավարիա»)
  5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
  6. Պեդրի («Բարսելոնա»)
  7. Վիտինյա (ՊՍԺ)
  8. Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
  9. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)
  10. Քոուլ Փալմեր («Չելսի»)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել