ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։

«Հորդորում եմ Ռուսաստանին անմիջական բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ այս պատերազմի վերաբերյալ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Ուոլցն ասել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ։

Նա հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած ամերիկյան վարչակազմը հսկայական ժամանակ և ջանքեր է գործադրել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար և ակնկալում է, որ Ռուսաստանը կփնտրի հակամարտությունը հարթելու ուղիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել