Մուրազի Բորիկը համոզմունք է հայտնել, որ կործանարար ընթացքը կասեցնելու հնարավորություն ունեցել է նաև ընդդիմոթյունը, բայց չի հաջողել: Նա վստահություն է հայտնել, որ միայն Նիկոլի կամքը բավարար չէր կարող լինել՝ անելու այն ամենը, ինչ որ արեց:

Ի՞նչ է փորձել ապացուցել Բորիկը, որ Արցախի կործանման ու դրան հետևած իրադարձությունների համար լիարժեք պատասխանատություն է կրում նաև ընդդիմությո՞ւնը, թե՞ ուղղակի հասկացել է գաղտնիքը: Ո՞րն է  այն:

Ո՞ւր էր լինելու այսօր Նիկոլը, եթե Բորիկին կերկոխ անող քաղաքական ուժը անսար ասենք Սերժ Սարգսյանի  կոչին ու չգնար ընտրությունների 2021-ին՝ վերարտռադրելով Նիկոլին ու «լեզու դնելով նրա բերանը»: Դժվա թե այսօր Նիկոլը լիներ այնտեղ, որտեղ է հիմա, իսկ Արցախն էլ դժվար թե լիներ այն կարգավիճակում, ինչ որ ունի հիմա. Նիկոլի վերարտադրությունը հանգեցրեց Արցախի լիարժեք հայաթափմանը, և այս իմաստով Բորիկը ճիշտ է. ընդդիմության համապատասխան թևը նույնպես ունի իր մեղավորությունն այս ամենում, քանի որ մինչև այսօր Նիկոլին ձեռք է  բռնում ու կանխում նրա անկումը, իսկ ասվածի ամենացայտուն ապացույցն իմպիչմենտի գործընթացի բոյկոտն է, որի պատճառով Նիկոլը դեռ իշխանության է մնում:

Բայց ի՞նչ է անելու Բորիկը, «վոինին» բոյկոտելո՞ւ է, ոչ, իհարկե. բոյկոտի, ինչպե՞ս փոր գցի ու յուղոտի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել