Նախ հարց կառաջանա՝ ինչի՞ մասին է «Սիդհարթա»-ն, որ գրվել է 1919–1922 թթ․-ին, իսկ առաջին անգամ հրատարակվել է 1922-ին, գերմաներեն լեզվով: Այն այլաբանական փիլիսոփայական պատմություն է, որը ներկայացնում է հնդիկ բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ուղին՝ Գաութամա Բուդդայի ժամանակներում։ Ուշագրավ է, որ սույն վեպը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես 1960-ականների հակամշակութային շարժման վրա ԱՄՆ-ում:
Աննայի այս հրապարակման մեջ կա՞ սիմվոլիզմ, նա՞ էլ է որոշել Հայաստանում հակամշակութային շարժման գլուխ կանգնել ու այն առաջնորդել: Կասկած չկա. չտեսնել այստեղ սիմվոլիզմ ուղղակի անհնար է: Ավելին՝ Աննայի «Կրթվելը նորաձև է» շարժման բուն իմաստն ու նպատակը մարդանց հակամշակութային երևույթ դարձնելն է, հայկական մշակույթին բնորոշ գույները այլասերելն ու հասարակության հիմքերը քանդելն է:
Ենթադրելի է, որ Աննան սկսելու է նոր թափով անել դա, ավելին՝ եկեղեցու դեմ Նիկոլի արշավի պատճառներից մեկն էլ եկեղեցու հնարավոր դիմադրությունը կոտրելն է, իսկ թե ինչպիսին է տեսնում Աննան մշակութային կյանքն ապագայի՝ արդեն կոտրված գունաթափված Հայաստանում, նկարագրելն ավելորդ է…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4637
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



