Դատարանի որոշմամբ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել է անփոփոխ:

Բաղմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ 40 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը պետք է պահպանվեն։

Հիշեցնենք, որ Հայկազ Բաղմանյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել