Հայկոյի հայտարարությունը չափազանց վտանգավոր ու հայրենաուրաց հայտարարություն է. այն ոչ միայն քաղաքական, այլև արժեքային հարթության վրա է հարվածում հանրային գիտակցությանն ու ապակողմնորոշում: Երբ Հայկոն պնդում է, թե Արարատը պատկանում է այլ պետության, դա ոչ թե պարզապես աշխարհագրական փաստի արձանագրում է, այլև քաղաքական ուղերձ՝ ոչ այնքան ընդդիմությանը կամ հանրությանը, որքան թերևս թուրքերին ու Նիկոլին. երկուսին էլ հասկացնում է, որ պատրաստ է մինչև վերջ ծառայել, եթե կարիերայի աճ գրանցի։
Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Նիկոլը վերարտադրվելու դեպքում Հայկոյին ԱԺ նախագահ է շինելու: Արդյոք սա չէ՞ պատճառը, որ Հայկոն բացահայտորեն թրքություն է անում՝ Արարատը թուրքինը հռչակելով:
Երբ իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, թե Արարատը այլ պետությանն է պատկանում՝ առանց ընդգծելու դրա հոգևոր և մշակութային պատկանելությունը հայ ժողովրդին, նա դրանով վտանգում է հայության ազգային ինքնության հիմքերը, իսկ ազգային ինքնության կորուստը ամենամեծ պետականազրկումն է, որ կարող է տեղի ունենալ որևէ ժողովրդի հետ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4630
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



