Աննան շնորհակալություն է հայտնել «Կրթվելը նորաձև է» շարժման 11258 անդամներին ու տեսակետ հայտնել, թե եթե մարդիկ չհավատային գաղափարին, այն չէր վերածվի «հզոր շարժման» և չէր տարածվի երկրով մեկ։ «…Բոլոր բոլորին խնդրում եմ ակտիվորեն աջակցել շարժմանը, անդամագրվել դրան, դառնալ կրթաշղթայի կենդանի օղակներից մեկը, եւ ագրեսիվ պայքար մղել մեզ տիրող տգիտության դեմ…»,-գրել է Աննան ու մատնել փաստը, որ նույնիսկ հայերեն առանց կոպիտ սխալների չի կարողանում գրել. ի գիտություն Աննայի՝ «բոլոր-բոլորի»-ն գրվում է գծիկով, իսկ թե ինչու, նա կարող է պարզել՝ հայոց լեզվի վերաբերյալ դպրոցական կամ բուհական դասագրքերն ընթերցելով:

Ինչ վերաբերում է Աննայի կոչի բովանդակային մասին, ապա այստեղ քննարկելու բան չկա. նախ՝ Աննայի կրթարշավը որևիցե ժողովրդականություն չի վայելում՝ անկախ մեջբերված թվերից, ապա՝ աներկբա է, որ այն ապագայում ևս չի վայելելու անհրաժեշտ մասսայականություն, քանի որ այն, ինչի դեմ Աննան պայքարում է, կոչվում է հայկականություն. թուրքերի ծրագիրը սպասարկելու ցանկություն հայ հանրությունը չունի՝ անկախ նրանից, թե ինչ թվեր է Աննան անհրաժեշտաբար բստրում:

Այնպես որ՝ այլոց իբր կրթելու փոխարեն Աննան թող նախ հայերեն նորմալ գրել սովորի ու հետո միայն ինքն իրեն որպես ուսուցիչ երևակայի. ամոթ է ուղղակի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել