1945 թվականից հետո գերմանական հասարակության մեջ ի հայտ եկավ մի երևույթ, որը պատմաբանները անվանում են «Կոլեկտիվ ինքնաարդարացում» կամ «Անտեղյակության առասպել».
Սակայն փաստերը՝ ընտրությունները, հանրահավաքները, հուշագրությունները, օրագրերը, ցույց են տալիս, որ բնակչության զգալի մասը իսկապես աջակցել է ֆյուրերին նրա իշխանության սկզբում, հատկապես տնտեսության և արտաքին քաղաքականության մեջ նրա հաջողություններից հետո։ Միևնույն ժամանակ, հասարակության մի մասը մնացել է անտարբեր կամ դիմադրել է (կոմունիստներ, սոցիալ-դեմոկրատներ, կաթոլիկ կենտրոնամետներ, որոշ բողոքական հոգևորականներ և այլն), բայց 1933 թվականից հետո նրանց դիմադրելու ունակությունը կտրուկ սահմանափակվել է։
Օգտագործման ժամնեկտն ավարտվելուց հետո նիկոլն էլ վաղ թե ուշ գնալու ա, ինչպես գնացել են իր պես բազմաթիվ խամաճիկներ, ի դեմս Սաակաշվիլիի, Համիդ Քարզայի։ Ու դրանից հետո այսօր պայքարող ու չհամակերպվող մեր ազգի, հասարակության մեջ մի մե՜ծ նստվածք ա մնալու, սեփական հայրենակիցների կողմից օկուպանտի դեմ միայնակ թողնելու ու սեփական հարազատի, հարևանի կողմից դավաճանված լինելու նստվածքը։
Երբ այլևս չի լինի նիկոլի աբիժնիկ կերպարն ու նրա մոտ օթևան չեն գտնի իր պես աբիժնիկները, այդ ժամանակ ժողովուրդը, հայը կմնա իր կոլաբորացիոնիստների (պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցություն թշնամու հետ ընդդեմ իր երկրի) հետ մեն-մենակ։ Կմնա մենակ զոհվածների ծնողներին վիրավորողների, եկեղեցու սպասավորներին հայհոյողների, Արցախն ուրացողների, Եռաբլուրը ոտի տակ տվողների, ամեն ինչում նիկոլին արդարացում գտնողների, թուրքին ախպեր համարողների, Ցեղասպանությունն ուրացողների ու մնացյալ աղբի հետ դեմ-հանդիման։
Բայց էս ամեն ինչին մինչ օրս դիմացած ու դիմադրած ժողովուրդը ավելի ուժեղ դուրս կգա այս պայքարից։ Ուժեղ դուրս կգա, բայց իր ազգային դիմագիծը աղճատված կլինի։ Եթե նախկինում չգիտեր, ապա հիմա գիտի, որ ինքն ապրում է ազգի համար սրբություն համարվող արժեքները հայհոյողների հետ կողք կողքի։ Դրանք բնականաբար մկան ծակը մտած կլինեն, բայց իրանց գոյության, էս հողի վրա հավասար ապրելու ամոթը մեր հետ ա մնալու։
Որ էսքան ժամանակ էս գիտակցումն ունենալով չենք գժվել, էլ դժվար էլ գժվենք, բայց հաստատ չենք մոռանա նրանց լռությունը, ովքեր ծպտուն չէին հանում այս տարիներին, հարմարված էին, «շառից հեռու» էին, քաղաքականությամբ չէին զբաղվում, ոչ մի խնդիր չէին տեսնում այս ժողովրդավարության բաստիոնում։ Այ դրանց լռությունն ավելի աղմկող ա լինելու, ու որտեղ դրանց դեմքն ու անունը երևա, կողքները մեծ ու աղաղակող տառերով գրվելու ա՝ «ԼՌԵԼ Է ՆԻԿՈԼԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ», «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ Է ՆԻԿՈԼԻ ՀԵՏ», «ԵՐԿԻՐ Է ՔԱՆԴԵԼ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ»։
Ոչ մեկի ոչ լռությունն ա մոռացվելու, ոչ խոսքը։ Չի մոռացվելու համագործակցությունն ու անգործությունը։ Ես, որպես քաղաքացի, որպես հայ, իմ պարտքն եմ համարելու ամեն հարմար առիթին հիշեցնելու, խոսելու այն դեմքերի ու արարածների մասին, ովքեր երբևէ իրենց ավանդն են ունեցել ծանր գնով կայացած երկրի ու պետության կործանման գործում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid036iD7m8S8j2Fj1T4AeHW3jVVMUrp2wz9y1qGxhYcEsc926E6Li4SgpyRQehW7uwMLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



