ՔՊ-ականները,մեկը մյուսնին հերթ չտալով, սկսել են մեկնաբանել Արարատի պատկերի դեմ Նիկոլի ձեռնարկած հերթական ոտնձգությունը: Մասնավորապես՝ Ղազարյան Սոնիկն է մեկնաբանել եղելությունն ու ուղիղ տեքստով հայտարարել, թե եթե Հայասանն ուզում է մնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, ապա պետք է պատերազմ հայտարարի Արարատի սիմվոլին: Միաժամանակ նա հստակեցրել է, որ իրենք չեն կեղծում ու ամեն բան ասում են այնպես, ինչպես կա: Ըստ Սոնիկի՝ թեպետ ոչ ոք չի կարող մեզ արգելել առավոտյան հիանալ Արարատի գեղեցկությամբ, սակայն երբ գործ ենք ունենում պետության հետ, ապա մենք պետք է հարմարվենք միջազգային կարգին, որը «Իրական Հայասանի» հիմքում է:

Սա նշանակում է մեկ բան՝ շատ շուտով Արարատի պատկերը ջնջվելու է բոլոր տեղերից՝ սկսած ՀՀ զինանշանից: Սոնիկները հայտարարելու են, որ եթե դա չանեն, ապա ՀՀ-ն ուղղակի կապալեգիտիմացվի, որին կհաջորդի թուրքական ագրեսիան: Գուցե մի օր էլ արթնանանք, ու տեսնենք, որ արգելել են անգամ Արարտի կողմը նայել՝ դա համարելով՝ ագրեսիվ պահվածք: Հայաստանում տներն ու շենքերն այլևս կարող են կառուցվել այնպես, որ Արարատն առհասարակ պատշգամբից կամ ասենք ննջասենյակի պատուհանից դիտելիս ուղղակի չերևա, որ թուրքն իրեն լավ զգա, Նիկոլն էլ՝ ապահով:

Քըլըչը կոնկրետ Հայաստանի դեմը դրել է՝ եթե ուզում եք, որ խաղաղությունը կայանա, եթե ուզում եք, որ Հայաստանի կործանումն անարյուն եղանակով լինի, պետք է հրաժարվեք ձեր սիմվոլներից, իսկ առաջին հերթին՝ Արարատից:

Իրականում սեղանին դրված է ոչ թե Հայաստանի լինել-չլինելը, այլ Նիկոլի մնալ-չմնալը: Այն բոլոր լեգենդները, որոնք սոնիկներն են հյուսում՝ վախ ներշնչելու հանրությանը, սնամեջ են, իսկ իրականությունը մեկն է՝ Նիկոլի ապագայի հարցն է սակարկման առարկա. Նիկոլի մնալն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Հայաստանը թրքացվում է, եթե նա պետք է հայրենասիրություն խաղա,ապա նրա գոյությունը վարչապետի աթոռին իմաստազրկվում է, ու հենց այս հանգամանքն է, որ թուրքերը դարձրել են Նիկոլի գլխին մահակ՝ ստիպելով նրան տրնգի պարել ցանկացած ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել