Իսրայելը կշարունակի ավելացնել սեփական զենքի արտադրության ոլորտում ներդրումները՝ եվրոպական արտադրողներից կախվածությունից խուսափելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք կշարունակենք ավելացնել զենքի արտադրության ոլորտում ներդրումները, որպեսզի կախված չլինենք Արևմտյան Եվրոպայի առաջնորդներից», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Նեթանյահուն ընդգծել է, որ, չնայած երկու տարվա պատերազմին, իսրայելական շեկելը ամրապնդվել է, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է, իսկ Իսրայելում հետազոտությունների և զարգացման ոլորտում արտասահմանյան ներդրումները մնում են աշխարհում ամենաբարձրը՝ Միացյալ Նահանգներից հետո։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/hy/article/1229727
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել