Պերճանքի ու թշվառության ամենավառ դրսևորում: Այն, ինչ արեց Զարուհի Փոստանջյանը, ամբողջությամբ արժեզրկեց նախկին արածները: Մինչ այժմ շատերը հարգանքով էին վերաբերում տ-ն Փոստանջյանի անձին, սակայն ասեկոսեների մակարդակով եվրոպական բարձր ամբիոնից նման հարցի հնչեցումը` խայտառակություն է: Կատարվածը չի տեղավորվում տրամաբանական ոչ մի հարթությունում ու միանշանակ ջուր է լցնում թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին: Չզարմանանք, եթե Ալիևի նախընտրական ելույթներից մեկը սրան նվիրվի: Իսկ եվրոպացիք լրիվ իրավունք ունեն մտածելու, որ մեզանում ազատ խոսքի գաղափարը միանշանակ բռնաբարվել է,իսկ քաղաքավարության տարրական նորմերի բացակայությունը` դարձել աքսիոմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել