Ինչ խոսք՝ վիրավորական հայտարարությւոն է: Վիրավորականը՝ վիրավորական, բայց պետք է նաև որոշակի հետևություններ արվեն ՔՊ-ականի խոսքերից, իսկ հետևություն անողն էլ պետք է «վոինի» թիմը լինի ոչ միայն այն պատճառով, որ առաջատար ընդդիմադիր ուժն են ԱԺ-ում, այլև այն, որ Ալենի բերանը հենց իրենք են լեզու դրել՝ կարծելով, թե մի քանի սուր հարց տալով կամ նույնքան սուր ելույթներ ունենալով կարող են իրենց միսիան կատարված համարել:
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ունեցած իր վերջին շփման ընթացքում կրկին առաջ է քաշել իմպիչմենտի օրակարգը՝ մատնացույց անելով Նեպալի ու Ֆրանսիայի օրինակները. Նեպալը որպես բացասական օրինակ է հանդես եկել, Ֆրանսիայում տեղի ունենցող ներքաղաքական պորցեսները՝ դրական: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ առաջարկել է խուսափել արնահեղությունից՝ հաշվի առնելով այն, որ «վոինի» թիմում կարծում են, թե կարող են 2026-ին նաև հեղափոխություն անել: Մինչդեռ ֆրանսիական տարբերակը այն քաղաքակիրթ ուղին է, որով կարող է գնալ նաև մեր ընդդիմությունը, եթե կա Նիկոլին հեռացնելու իրական ցանկություն:
Սիմոնյան Ալենի հայտարարությունը պետք է ահազանգ լինի նրանց համար, ովքեր մտադիր չեն գնալ խելամիտ ճանապարհով՝ իմպիչմենտի ուղիով: Եթե թասիբ ունեն, ապա Սարգսյանի ասածներից հետևություն կանեն, որպեսզի ալեններին ապացուցեն, որ ոչ թե «չուչելներ» են, այլ իրական քաղաքական գործոն:
Ցավոք, ոմանք պատրաստ են ստորանալ, բայց Սերժ Սարգսյանի հետ չմիաբանվել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



