Այսօր ԵԽԽՎ-ի նիստի ժամանակ "Ժառանգության" պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը Հայաստանի Հանրապետության փաստացի նախագահին հարց է հղում` ճիշտ է արդյոք, որ վերջինս հաճախակի է խաղատներ գնում ու վերջերս էլ 70 մլն եվրո է տանուլ տվել եվրոպական կազինոներից մեկում..
Զարուհին էս քայլով ոչ թե Սերժ Սարգսյանին խայտառակ արեց աշխարհով մեկ, այլ հենց Հայաստանին ու մեր ողջ ժողովրդին, որովհետև ինչ ուզումա լինի, ընդունենք մենք դա, թե ոչ, դուր գա մեզ դա, թե ոչ, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի սիմվոլն ու ներկայացուցիչն է միջազգային հանրության աչքերում...
Իմ ուշքը, իհարկե, չի գնում Սերժ Ազատիչի համար, բայց չեմ կարծում, թե չէր կարելի էտ ներքին կուխնիային վերաբերվող հարցերը մեր երկրի ներսում լուծել, ոչ թե տան կեղտոտ սպիտակեղենն աշխարհին ի ցույց դնել...
Ու ընդհանրապես`չի կարելի եվրոպացիների մոտ PR-ի խաթր հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալ... Վիկտոր Դալլաքյանն էլ էր շատ սիրում Սերժ Սարգսյանի` կազինոյական խրախճանքների մասին բացահայտումներ անել ու բոցաշունչ ճառեր կարդալ, բայց տեսանք թե նա որտեղ հայտնվեց վերջում... այնպես որ



