Տեղեկացնելով, որ սեպտեմբերի 8-ին նշվում է Գրագիտության միջազգային օրը՝ Աննան համոզմունք է հայտնել, որ գրագիտությունը պարզապես տառերը ճանաչելը չէ. դա այդ կարողության տեղին կիրառումն է՝ շարունակ կրթվելու, ինքնադրսևորվելու, զարգանալու ու ինքդ քեզ փոխելու` կատարելագործելու համար, որն էլ, ըստ նրա, կատարելագործում է կյանքի որակը: Այնուհետև մի վիճակագրություն է մեջբերել եվրոպական երկրների վերաբերյալ ու ներկայացրել, թե որքան մեծ է տարբեր երկներում կրթության ու գրագիտության հանդեպ պետական ուշադրությունը և այլն: Այդ ամենից Աննան եզրակացրել է, որ կա ուղղակի կապ գրագետ լինելու, սովորելու և լավ ապրելու միջև:

Հարց՝ Աննան ինքն իրեն գրագետ համարո՞ւմ է: Օրինակ՝ եթե ասենք 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված թելադրություն գրելիս լինի առանց կողմնակի օգնականների, քանի՞ սխալ կանի մի պարբերության մեջ…

Գրագետ լիներ, խելքը կկտրեր ու թուրք-արևմտյան քյալագյոզության տակ չէր մտնի, կհասկանար, որ չի կարող մարսել: Մյսուս կողմից Աննան իր կյանքի հիմնական նպատակին հասել է. բարեկեցիկ է դարձել. ինքն իրեն կարողացել է փոխել ու թուրքերին լրիվ այլ աչքով նայել, ինչն էլ դարձել է նրա ու ընտանիքի բարեկեցության հիմնական գրավականը: Հիմա Աննան կոչ է անում հետևել իր օրինակն ու վերջապես սիրել թուրքերին: Ա՛յ եթե «կրթվենք» ու թուրքերի հանդեպ մեր վերաբերմունքը փոխենք, մեկ-մեկ էլ Էմինեի ու Մեհրիբանի հետ նկարվենք, կյանքի լրիվ այլ որակ կունենանք, կհարստանանք, ապահով մեզ կզգանք, երջանիկ կապրենք:

UNESCO-ի վիճակագրությունը մատնանշելու փոխարեն լավ կլիներ, եթե Մեհրիբանի հալալ ընկերուհին ինքն իրեն մի հարց տար ու պատասխաներ՝ ի՞նչ են արել այս ընթացքում, որ գիրք կարդալը ձեռք բերեր մասսայականություն, որ կրթությունն իսկապես գնահատվեր, որ մտավորականն աղքատ չապրեր այս երկրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել