Ինքս կատեգորիկ դժգոհ եմ մեր իշխանությունների վաարած քաղաքականությունից, հատկապես դրա ներքին բաղադրիչից: Ես երբեք չեմ ընտրել Սերժ Սարգսյանին ու իշխանության այլ թեկնածու է: Ես կմնամ իմ դիրքորոշմանը, քանի դեռ կտրուկ դրական փոփոխություններ չեմ նկատել երկրումս, բայց...
Այն ինչ այսօր տեղի ունեցավ ԵԽԽՎ-ի լիագումար նիստի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ չի կարելի այլ կերպ որակել, քան խայտառակություն, կամ ինչպես ռուսներն են ասում՝ срам: Ու մեղավորը դրանում բնավ էլ Սերժը չէր, այլ արդեն որերորդ անգամ իրեն լաչառ ու ոչ հավասարակշռված կնոջ պես դրսևորող իբր ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը:
Բացատրոք ինձ, եթե իհարկե կարող եք, ի՞նչ իմաստ ուներ նման տխմար հարց տալու Սերժին, այն էլ ԵԽԽՎ-ում: Մի՞թե ակնհայտ չէր, որ Սարգսյանը երբեք նման հարցի դրական չի պատասխանի: Հետևաբար նպատակը ո՞րն էր. եվրոպպացիներին ցույց տալը, թե ի՞նչ անբարաքյաթ ժողովուրդ ենք մենք, թե՞ ներքին ընդդիմադիր լսարանի մոտ կռուտոյ աղջկա իմիջ ստեղծելը:
Կարծում եմ, որ Փոստանջյանի կարճ խելքով երկրորդը, դրան էլ գումարած եվրոպացիների մոտ թույն ընդդիմադիր գործչի համբավ ձեռք բերելը, բայց այս տիկինը չի հասկանում, որ սա առաջին հերթին երկրի պատվի ու սուվերենության ոտնահարում է, նույն այն սուվերենության ոտնահարությունը, հանուն որի Փոստանջյանը իր ձայնալարերն է պատրում այստեղ, երբ իրեն համարձակվում են կանգնեցնել ռուս Սահմանապահները, և նույն այն սուվերենության, որի վրա Փոստանջյանը թքած է ունենում եվրոպացիների պարագայում:
Սա է մեր ընդդիմության իրական վիճակի արտացոլանքը. ստեղծվել է մի աբսուրդայիյն կացություն, երբ իշխանությունը վատն է, իսկ ընդդիմությունը էլ ավելի վատն է, որովհետև բաղկացած է անթասիբ, ամբիցիոզ, տկարամիտ ու ոչ ադեկվատ մարգինալ անհատներից:
Մնում է հիշեցնել տիկին Փոստանջյանին, որ կարելի է ուղղակի հետևել իր պաշտելի եվրոպացիների պրակտիկային. ես դեռ չեմ տեսել, որ Ֆրանսիացի պատգամավորը միջազգային հարթակում օրինակ Սարկոզիին հարցնի կաշառքների մասին, իտալացի պատգամավորը Բեռլուսկոնիին հարցնի անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին և այլն, և այլն... որովհետև այս երկրներում անգամ ամենաընդդիմադիրների մոտ կա պատկերացում ազգային արժանապատվության ու ներքին հարցերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել