Ի՞նչ-որ մի տեղ գրված է, որ իշխանության որևէ մարմին կամ պետական կառույց պետք է ծառայի մեկ քաղաքական ուժի կամ գաղափարախոսության շահերին, այս դեպքում՝ ՔՊ-ին։
Հանրային հեռուստաընկերության էջում գրեթե ամենօրյա ռեժիմով հայտնվում են նյութեր, որոնք ոչ թե տեղեկատվական կամ հանրային շահին ծառայող են, այլ բացահայտ քպական-քարոզչական են։
Լուրեր-ում միայն կարող եք տեսնել քաղաքական ընդդիմության, մտավորական շրջանակների և հասարակական գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ ու միակողմանի մեկնաբանություններ, հրապարակումներ, որոնցում թիրախավորվում են Հայ Առաքելական Եկեղեցին, բանակը, դպրոցը՝ ամեն բան։ Իսկ բոլոր դրական նարատիվները կառուցվում են բացառապես Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի շուրջ՝ առանց այլ կարծիքների հավասար ներկայացման։
Այս երևույթը ոչ միայն լրատվական չեզոքության խախտում է, այլև պետական ռեսուրսի օգտագործում քաղաքական նպատակներով։
Պրոֆեսիոնալիզմի մասին էլ խոսելու կարիք չկա․ եթե Հանրային հեռուստաընկերությունը հղումներ է կատարում «ընձուխտ․am»-ի կամ «perfecttv»-ի նման աղբյուրների, չկայացած գործիչների ֆեյսբուքյան անմակարդակ գրառումների, էլ ինչ ասես…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shirazkhach/posts/pfbid0Zg6WgC11cCAATeCwD8FD7De4WX4gbcBSMjJ1SZnSkC4pdXxBX9vmL9XSLywNwhjpl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



