Tert.am-ը գրում է.

ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 2023 թվականին Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի համարում Արցախը հանձնել, փոխարենը, ըստ նրա, Արցախը հանձնել են Եվլախում: Այս պնդումը նա արեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նաև չընդունեց հարցադրումները, թե ինչու են Սյունիքից ճանապարհ հանձնել: «Սյունիքից ճանապա՞րհ ենք տվել, երբ այդ ճանապարհը վերահսկվելու է ՀՀ օրենքներով, դուք համարում եք, որ այդ ճանապարհը մենք տվե՞լ ենք»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ իրենց նշած խաղաղությանն ի՞նչ գնով են հասնելու, Արցախը հանձնելո՞ւ, Հակոբյանն ասաց. «Արցախը գիտեք ովքեր են հանձնել, այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին»:

Նա նշեց, թե իրենք էլ ասում էին արցախցիներին՝ մնացեք ապրեք ձեր հողում: Իսկ թե հիմա ինչու չեն խոսում արցախցիների վերադարձի մասին, Հակոբյանը հայտարարեց. «Այն ժամանակ ասում էինք՝ դուրս մի՛ եկեք, մեզ ասում էին՝ չեն թողնում գանք Հայաստան, հիմա եկել են Հայաստան, ասում են՝ չեք թողնում հետ վերադառնանք Արցախ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել