Իրականում Աննան ընդամենը փորձել է իր զգեստի մասին թեմա բացել, կամ այն թեժ պահել. կարծում է՝ Չինաստան այն ցուցադրելու համար էր գնացել, գնացել էր, որ իրենով հիանան: Սա ցույց է տալիս այս «տիկնոջ» մտածելակերպի այլասերվածությունն ու արժեհամակարգի մերկությունը. երկիրը ճակատագրական օրեր է ապրում, Նիկոլին ինքն է տակից կառավարում, բայց «շորիկի» թեմա է բացում՝ փոխարենը բացատրություն ներկայացնելու, թե ինչու էր ասենք սելֆի անում մի միջավայրում, որտեղ բնավ ինքնանկարներ անելու համար չեն հայտնվում:
Աննան կերավ հազարավոր երիտասարդների գլուխը, ծախեց Արցախը, խուրդեց Հայաստանը, որ այսօր ինչ-որ զգեստի մասին ստատուսներ գրի ու իրենով հիացած «յուզերներին» շնորհակալություն հայտնի: Իսկ ո՞վ է պատասխան տալու հազարավոր երիտասարդ մայրերին սևազգեստ դարձնելու համար…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4589
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



