Մուրազի Բորիկը, փորձելով հերքել իր ու Գռզոյի միջև կապը, հայտարարել է, թե փաստը, որ իր լրատվամիջոցը տարածք է վարձակալում այդ մարդուն պատկանող շենքում բավական հարմար գներով, դեռ ոչինչ չի նշանակում:

Բորիկը ցանկացել է հերքել հանրահայտ փաստը, որպեսզի չհեղինակազրկվի. օրնիբուն քննադատում է Նիկոլին, իսկ երբ պարզվում է, որ ՔՊ-ին քննադատողը հաջողությամբ օգտվում է Գռզոյի բաշխած բարիքներից, այդ քննադատությունը դառնում է խայտառակություն, քանի որ մարդիկ սկսում են օբյեկտիվորեն կասկածել՝արդյոք Բորիկն անկե՞ղծ է, թե՞ ուղղակի փող է բռնում՝ միջոցների մեջ չդնելով խտրականություն:

Օրինակ՝ երբ Սերժ Սարգսյանին է անվերջ թիրախավորում, մարդիկ գիտեն, թե ինչու է դա անում. «վոինից» փող է ստանում, անում է: Բայց ա՛յ թե ՔՊ-ին ինչու է թիրախավորում, երբ Գռզոն այդ քաղաքական թիմից է, շատերի համար մնում է առեղծված: Երևի կարծում է՝ մոդայիկ է, մյուս կողմից՝ երևի Գռզոյին դուր է գալիս վերահսկել մեկին, որն առերևութաբար հականիկոլական քարոզչություն է տանում, բայց փաստացի ամրապնդում է ՔՊ-ի դիրքերը՝ Նիկոլին իրական ընդդիմություն հանդիասցողներին թիրախավորելու, նրանց քայլերը քննադատելու, ձեռնարկները փնովելու միջոցով:

Բոլոր դեպքերում Բորիկն իր գործն է շինում, իսկ նրա գործունեության հիմնական քաղաքական պատասխանատվությունը մնում է ֆինասնավորողների ու Գռզոյի վզին, որի հետ իր կապը թեպետ Բորիկն ամոթից հերքում է, բաց չի համոզում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել