ՔՊ-ական Մինասյան Լիլոն, փորձելով փնովել հավաքական ընդդիմությանն ու մարդկանց աչքը վախեցնել, հայտարարել է, թե ընդդիմությունը ծրագրում է Գյումրիի սցենարով իշխանության գալ, իսկ իշխանություն վերցելու միակ իրական նպատակը ՌԴ-ին ծառայելն է, այլ ոչ թե ներկայացվելիք ծրագրերը կյանքի կոչելը: Միաժամանակ ՔՊ-ականը կոչ է արել «Գելափի» վերջին հարցումները բանի տեղ չդնել:

Հակառուսականությունը քաղաքական կապիտալի վերածելու փորձեր միայն Լիլոն չէ, որ այս ընթացքում արել է. նման փորձեր անձամբ Նիկոլն է անում նաև, ու թերևս հենց դա էր պատճառը, որ վերջերս խոստովանեց, թե ինչու Արցախը հանձնեց, երբ ասաց, որ խնդիր կար երրորդ կողմից անկախանալու՝ ակնարկելով Ռուսաստանի մասին:

ՔՊ-ում վստահ են, որ հայ հանրությունը ներշնչված է հակառուսականությամբ՝ պայմանավորված Արցախի ճակատագրով, ուստի որոշել են հենց դա էլ վերածել քաղաքական կապիտալի. այլ ասելիք չունեն այս մարդիկ: Ասում են՝ եթե ընտրեք ընդդիմութանը, ռուսների ազդեցությունն այստեղ կմեծանա, եթե՝ մեզ, Հայստանը դեպի Եվրոպա կգնա:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Նիկոլն Արևմուտքին ևս փորձում է համոզել, որ եթե օգնեն իր վերարտադրության հարցում, ապա ինքը կորդեգրի ընգծված հակառուսական քաղաքակնություն: Նա գիտի, որ Արևմուտքում կան շրջանակներ, որոնք ՔՊ-ին այնքան էլ հակառուսական ուժ չեն համարում: Հիմա Նիկոլը փորձելու է այդ հակառուսականութունը քաղաքական կապիտալի վերածել նաև դրսում, բայց, իհարկե, հարց է՝ արդյոք կրաողանա՞ համոզել, թե՞ ոչ:

Նիկոլի համար մի բան հարյուր տոկոսով հստակ է. հաղթանակի դեպքում Հայաստանը երաշխավորված կերպով դառնալու է թուրքական վիլայեթ՝ մի բան, որ նրա համար կենսական է, իսկ Արևմուտքին՝ բավական ձեռտու. Կովկասը ՆԱՏՕ-ի տակ գցելն է հիմնական նպատակը, իսկ այս կողմերում ՆԱՏՕ-ն ներկայացված է Թուրքիայով, Թուրքիան էլ՝ Իլհամով ու Նիկոլով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել