ՔՊ-ական Ազարյան Ջուլիկը հայտարարել է, թե «Խաղաղության խաչմերուկի» շնորհիվ ստեղծվելու է կայունություն ու խաղաղություն, ինչի շնորհիվ Հայաստան են հոսելու զգալի ներդրումներ. Հայաստանը դառնալու է ներդրումների համար հրաշալի, գրավիչ երկիր, որոնցից կօգտվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև մեր հարևանները:
Գիտե՞ք՝ որն է Ջուլիկի պաթոսի հիմնական պատճառը: Պատճառն այն է, որ Ջուլիկը գլուխ չի հանում ո՛չ աշխարհաքաղաքականությունից, ո՛չ աշխարհատնտեսությունից, ո՛չ էլ անվտանգային հարցերից: Անգիր է արել մի քանի բառ ու փորձել Նիկոլի աչքը մտնել՝ ստեղծելով բանիմաց ՔՊ-ականի տպավարություն՝ հաջորդ գումարման խորհրդարանում հայտնվելու հույսով:
Նախ՝ ոչ ոք Ջուլիկին անվտանգություն չի խոստացել մեր տարածաշրջանում. նույնիսիկ եթե հայ-ադրբեջանական հակամարտության էջը փակված համարենք, ինչը, իհարկե, այդպես չէ, ապա այստեղ կա Իրան, որի դեմ Իսրայելը նոր գործողությունների պլան է մշակում, իսկ TRIPP-ի աշխարհաքաղաքական իմաստն Իրանը հյուսիսից շրջափակման մեջ առնելն է, որ երկրի փլուզումը հեշտանա: Բացի սա Հայաստանի ներդրումային գրավչությունը ոչ մի կերպ TRIPP-ով չի ավելանում, քանի որ համաշխարհային կապիտալը բոլորովին այլ սզբունքներով է առաջնորդվում՝ որևիցե կոնկրետ տեղ հոսելու դեպքում. Հայաստանի Հանրապետությունը չունի ներդրումային բավարար գրավչություն, քանի որ այն ունի ցածր վարկանիշային գնահատականներ ու դասվում է հիմնականում սպեկուլյատիվ երկրների խմբում, փոքր ներքին շուկա, տնտեսական աճի տատանումներ, ինստիտուցիոնալ և կառավարման խնդիրներ՝ իրավական անորոշություն և դատական համակարգի թուլություն, կոռուպցիոն ռիսկեր, հաճախակի փոփոխվող հարկային կամ մաքսային կանոններ և այլն:
Այս բոլոր խնդիրները TRIPP-ը լուծելո՞ւ է, չի լուծելու, և հայտնի էլ չէ՝ այն գետնի վրա կյանքի կոչվելո՞ւ է, թե ՞ ոչ, քանի որ ինչպես Իլհամն է իր հայտարարություններով փաստում, Բաքուն մեզ հետ նորմալ հարաբերությունների չի ձգտում՝ նպատակ ունենալով Երևանն Էրիվան դարձնելու, ուղղակի հարմար առիթի են սպասում:
Բայց ջուլիկներն այս բոլոր խնդիրների մասին նախընտրում են չխոսել, այլ հանրությանը մոլորեցնել, թե իրենք կայուն խաղաղություն են բերել, և եթե մարդիկ ցանկանում են խաղաղ ու բարեկեցիկ ապրել, ուրեն պետք է Նիկոլին ընտրել:
Կընտրենք, կուրախպանաք…

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4587
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել