ԵՄ ներկայացուցիչները մեկնում են ԱՄՆ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մշակելու: Այս մասին հայտարարել է  Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Ուժհորոդում կայացած մամուլի ասուլիսում Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ միայն ավելի մեծ ճնշումը կարող է ստիպել Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ՝ մեր ճնշումը մեծացնելու համար՝ հետագա պատժամիջոցների միջոցով՝ առաջնային և երկրորդային։ Անհրաժեշտ են ավելի շատ տնտեսական միջոցառումներ՝ Ռուսաստանին այս պատերազմը դադարեցնելու համար։ Բրյուսելում սկսվում են նոր պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքները, և մեր թիմը՝ ԵՄ թիմը, մեկնում է Վաշինգտոն՝ մեր ամերիկացի ընկերների հետ աշխատելու», - ասել է Կոստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել