Նիկոլի մենթի վերածված ՔՊ-ական Խաչատրյան Արմենը Հ1-ի Պետոյի եթերում հայտարարել է, թե 90-ականների հաղթանակից հետո Հայաստանը դրսևորել է «հանցավոր ինքնավստահություն»՝ օբյեկտիվ չգնահատելով հակառակորդի ձեռքբերումները հատկապես 2011-ից հետո, երբ Ադրբեջանը սկսեց վերակառուցել ու աննախադեպ թափով զինել իր բանակը: «Դա մի օր պետք է պայթեր»,-հայտարարել է «Միլիցա Արմենը»՝ դեմքի մտահոգ ատահայտությամբ:
Տեսեք, թե ով է խոսում… Իսկ հետաքրքիր է՝ Նիկոլը հանցավոր ինքնավստահություն չդրսևորե՞ց, երբ հայտարարում էր, որ իր սեփական կետից է սկսում բանակցել կամ երբ կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, բայց ոչինչ չարեց: Նիկոլը չէ՞ր վերջերս հայտարարել, որ գնացին պատերազմի ոչ թե Արցախը պահելու համար, այլ որպեսզի երրորդ կողմի ազդեցությունից ազատվեին: Նիկոլը չէ՞ր սելֆիներ անում կործանիչների ֆոնին, իսկ հետո պարզվեց՝ դրանք լրիվ բուտաֆորիկ նշանակություն ունեին: Ո՞վ Արցախում Ստեփանակերտում որպես Հայաստան հռչակեց՝ սադրելով Արդբեջանին և այլն։
Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա նրանք երբեք մաքսիմալիստական մոտեցում չեն ցուցաբերել հարցին. կոնկրետ Սերժ Սարգսյանը միշտ հայտարարել է, որ պատրաստ են դիտարկել շրջանների հարցը, բայց հարց է դրել՝ ինչի՞ դիմաց: Թե՞ Իլհամը պատահաբար հարձակումը Նիկոլի օրոք գործեց. Սարգսյանի օրոք փորձեցին, տապալվեցին, քանի որ բանակ կար, որը թուրքին կասեցրեց:
«Միլիցա Արմենը» հերթական անգամ ուղղակի փորձել է Նիկոլի մեղքը բարդել նախկին իշխանությունների վրա, բայց խայտառակվել է՝ փաստերի դեմ ճակատ ճակատի դուրս գալով:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4583
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել