Մուրազի Բորիկը մի հոդված է գրել ու շտապել հայտարարելլ, թե ՀՀԿ-ն թուլանում է,Սերժ Սարգսյանի թիմը հյուծվում է այն պատճառով, որ ՀՀԿ-ից արտահոսք կա. իբր հեռանում են կուսակցության առանցքային դեմքերը,կարևոր մարդիկ և այլն:

Պարզվում է՝ Բորիկի գլխում նման մտքեր է ծագել նախկին ՀՀԿ-ական Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման պատճառով, որի շուրջ արդեն իսկ հյուսվում են ինչ-որ անիրական պատմություններ, որոնց նպատակը ՀՀԿ-ն վարկաբեկելն է, իսկ թե ովքեր են «յուղ քսում Բորիկի սրտին», դժվար չէ կռահել:

Իրականում ՀՀԿ-ից արտահոսքը նոր չէ, որ սկսվել է. հեղափոխությունից հետո այդ երևույթը բավական լայն տարածում ստացավ. կուսակցությունը երկար տարիներ եղել էր իշխանություն, ուստի բնական է, որ դրա շարքերում հայտնվել էին նաև ոչ գաղափարական մարդիկ: Այսինքն՝ ՀՀԿ-ի հետ տեղի էր ուենցել նույն բանը, ինչ որ սովորաբար տեղի է ունենում ցանկացած կուսակցույան հետ, որը լինում է իշխանություն. շատերն անդամագրվում են իշխանություն ունեցող կուսակցություններին՝ կարիերա անելու կամ այլ սուբյեկտիվ նպատակներից ելնելով, և դա ինչ-որ տեղ բնական է: Բնական է նաև այն, որ իշխանությունը կորցնելուց հետո ցանկացած կուսակցությունից լինում է արտահոսք: Բացառություն չդարձավ նաև ՀՀԿ-ն:

Իրականում ՀՀԿ-ում ընթանում է ինքնամաքրման պրոցես, որը չափազանց դրական երևույթ է. կուսակցութան շարքերում մնում են իսկապես գաղափարական մարդիկ, որոնց նպատակը ոչ թե նյութականի հետևից վազելն է, այլ գաղափարը,նժդեհականությունը:

Այնպես որ՝ Բորիկն իզուր է շտապել անհիմն հետևություններ անել.ՀՀԿ-ն կա ում լինելու է, իսկ թե որտեղ են լինելու Բորիկի տերերը, 2026-ին վերարտադրվի Նիկոլը, ա՛յ դա մեծ հարց է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել