Armsport.am-ը գրում է.

Հեղինակավոր Transfermarkt պորտալը ամփոփել է ամառային տրանսֆերային պատուհանի արդյունքները և համեմատել եվրոպական առաջատար ակումբների կազմերի արժեքը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալը» դարձել է աշխարհի ամենաթանկարժեք կազմն ունեցող ակումբը։ «Սերուցքայինների» խաղացողների ընդհանուր արժեքը գնահատվել է 1.4 միլիարդ եվրո։

Երկրորդ տեղում է Լոնդոնի «Արսենալը»՝ 1.33 միլիարդ եվրոյով։ Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին»՝ 1.23 միլիարդ եվրոյով։ Լավագույն քառյակը կրկին բացել է անգլիական ակումբը՝ «Լիվերպուլը»՝ 1.12 միլիարդ եվրոյով։ «Բարսելոնան» մի փոքր զիջել է մերսիսայդցիներին՝ 1.11 միլիարդ եվրոյով։

Տասնյակում են ընդգրկվել նաև «Չելսին» և ՊՍԺ-ն՝ 1.08 միլիարդ եվրոյով, «Բավարիան»՝ 905 միլիոն եվրոյով, «Տոտենհեմը»՝ 891 միլիոն եվրոյով և «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 748 միլիոն եվրոյով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել