«Խոզը» մի լալահառաչ տեսանյութ է թողարկել, որտեղ ընդդիմությանը մեղադրել է Ծիծեռնակաբերդում կատարվողը վանդալիզմ համարելու համար ու ի ցույց է դրել մի ճանապարհի ու դպրոցի լուսանկար՝ հայտարարելով, թե վերանորոգումը վանդալիզմ համարելու պատճառով էլ նախկինները դպրոցներ ու ճանապարհներ չեն վերակառուցել ու վերանորգել:
Այստեղ էականը ոչ միայն Ծիծետռնակաբերդում կատարվողի իրական էությունը քողարկելու ՔՊ-ական Ալեքսանյան Վահագի ջանքերն են, որոնք լրջագույն հարցականներ են առաջացնում, այլև նրա այն պնդումները, թե նախկինոմ ո՛չ ճանապարհ է կառուցվել, ո՛չ էլ դպրոց: Բայց ի՞նչ են ասում թվերը:
Ըստ վիճակագրության՝ 2009-18թթ.-ի ընթացքում Հայաստանում կառուցվել, հիմնանորոգվել և վերանորոգվել է ընդհանուր 1919.5 կմ ճանապարհ՝ պետական բյուջեի և միջազգային վարկային/դրամաշնորհային ծրագրերի միջոցներով, իսկ ինչ վերաբերում է դպրոցներին, ապա 2008-18թթ.-ին կառուցված ու վերանորոգված դպրոցների քանակը հասել է 176-ի: Սա մերկ վիճակագրություն է, որը նույն «Խոզը» կարող է ստուգել ցանկացած պահի:
Հարց՝ երբ փորձ է արվում՝ ոչ միայն քողարկելու սեփական հանցանքները, այլև զրոյացնել նախկին շրջանի բոլոր ձեռքբերումներն ու արած-չարածը, ՔՊ-ում չե՞ն մտածում, որ մարդիկ ուղղակի կարող են բացել վիճակագրությունն ու ստուգել՝ որքանով են իրական այն պնդումները, որոնց օգնությամբ որոշ խոզեր փորձում են սեփական կուսակցության համար քաղաքական կապիտալ քամել:
Մյուս կողմից՝ ինչպե՞ս կարող է որևէ մեկին որևէ ՔՊ-ական մեղադրել դպրոց կամ ճանապարհ չկառուցելու կամ չնորոգելու համար, երբ ՔՊ-ի մեղքով անհամար թվով ճանապարհներ ու դպրոցներ հանձնվեցին թուրքին Արցախում…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4567
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



