Tert.am-ը գրում է.

Ռազմագերիների հարցը Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունեցող հարց է: Այդ հարցն իրեն խանգարում է, խանգարում է իր հեքիաթին, իր խաղաղության կեղծ դարաշրջանի քարոզչությանը, որովհետև ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք Բաքվի և Երևանի բանտերում, իրենց քաղաքական կարծիքի պայքարի ազատության համար բանտարկված մեր հայրենակիցներին, Նիկոլ Փաշինյանի հորինված խաղաղությունը փշրվում է հազարավոր բեկորների և այդ բեկորները որևէ կերպ աղերս չունեն իրենց կողմից մատուցվող հեքիաթային իրականության խոստումների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, խոսելով ռազմագերիներին ազատելու իշխանության քայլերի մասին, ասել է, որ եթե նույնիսկ փորձում են և արդեն հինգ տարի է չի ստացվում, ապա պետք է հրաժարական տան, գային մարդիկ, որոնք ավելի լավ կանեն այդ քայլերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել