Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։ Այս մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այն, ինչ հաստատել եմ, այդքանն է, ավել բան չեմ կարող ասել։ Առևտրային գաղտնիք է»,-ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ Դոհայում կազմակերպված ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել