Գետը քշել տարել էր մարմինը, և մոտ 40 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում այն դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Արգել ՀԷԿ»-ում հայտնաբերվել է։ Փրկարարները, ոստիկանները, քաղաքացիներն ու «Արգել ՀԷԿ»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ այն դուրս են բերել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արփինե Բ․-ն է։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



