Էս մեր ընդդիմությանը լրիվ տարել ա ու բառիս բուն իմաստով: Այլ կարծիք լինել չի կարոող, եթե առավոտվանից մամուլը լուսաբանում է այն լուրը, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քֆուր է դրել Ազատ Դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանի վրա, որ վերջինս չկասկածի, որ ինքը դեմ է քվեարկել գլխժավոր դատախազին:
Կոմեդիան ավելի խորանում է, եթե հաշվի առնենք, որ Ալիկ Արզումանյանը լրագրողին հայտարարել է, որ չնայած Ջհանգիրյանի դրած քֆուրին, ինքը չի հավատում Ջհանգիրյանին: Ստեղծված վիճակի մառազմը այնքան խորն է, որ չեմ զարման, որ այսօր երեկոյան կող իմանանք, որ Ջհանգիրյանը «կոԴրել է» Ալիկ Արզումանյանին, կամ հակառակը:
Իրանք ավազակապետությունից ու քրեական բարքերից են բողոքում, հետո իրենք էլ սկսում են գողական «պանյատներով» հագեցնել իրենց քաղաքական գործունեությունը: Բայց վատ տարբերակ չի, մյուս նախընտրական քարոզարշավին մինչև ծնողի արևով չկնքեն իրենցց նախընտրական խոստումները, իրենց կարող ենք չհավատալ:
Ողբամ քեզ, հայոց ընդդիմություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: