Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։ Այս մասին օգոստոսի 28-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ալիևը նշել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված վաշինգտոնյան հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ դիմումը կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



