Նկատառմանը, որ չկա հավատ առ այն, որ Վաշինգտոնում նախաստորագրվածը կյանքի կկոչվի՝ հաշվի առնելով Հայաստանի թույլ վիճակն ու Ադրբեջանի աճող նշանակությունը, Միրզոյան Արոն արձագանքել է՝ ասելով՝ նորմալ է, որ թերահավատություն կա, բայց քարը քարի վրա դնելով գնում են առաջ:

Իրականում վախի ու անվստահության աղբյուրը ոչ թե Ադրբեջանն է, այլ Նիկոլը: Անկասկած, այն դրութները, որոնք տեղ են գտել նախաստորագրված փաստաթղթում, հայ ժողովրդի երազանքների արտահայտությունը չեն ու բացառապես բավարարում են Ադրբեջանի հավակնոտ ցանկությունները, բայց անգամ այս դեպքում կա իրական վախ, որ ամեն ինչ մեզ համար կարող է ունեալ դաժան ավարտ:

Այս տարիների ընթացքում Նիկոլն ապացուցել է, որ որևիցե կերպ արժան չէ հանրային վստահության,ք անի որ ինչ ասել է, հակառակն է արել, հակառակն է եղել: Հետևաբար՝ մարդկանց մոտ կա մտավախություն, որ այս դեպքում էլ կարող է հակառակը ստացվել, ու զարգանալու փոխարեն դեգրադացվենք, խաղաղություն ունենալու փոխարեն ապրենք հարատև սպառնալիքների տակ:

Այսպիսով՝ խնդիրը նույնիսկ ոչ այնքան Իլհամն է, որքան նրա քիսաչի Նիկոլը. երբ երկրիդ ղեկավարը կամազուրկ փալաս է, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե վաղն ինչ կլինի, ինչ նոր մարտահրավերների առաջ երկիրը կկանգնի անգամ այն դեպքում,եթե մեր ու Ադրբեջանի միջև խաղաղություն տիրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել