168.am-ը գրում է․
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 8-րդ տուրում կրկին կիսեց միավորը մրցակցի հետ:
Այս անգամ Արոնյանն ուժերը չափեց աշխարհի չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմարաջուի հետ: Պարտիան ավարտվեց 77-րդ քայլին:
Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր: Առաջատարներն ունեն 5-ական միավոր:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/08/27/2267865.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



