Աժ-ում երեկ կայացած ընտրություններում, մենք հասկացանք, որ ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն չկա, եղածն էլ անունով է: 

Բայց սրա մասին չէ, որ ուզում էի խոսել: Էս ամեն ինչի մեջ ավելի մեծ զավեշտ կա՞ ավելի տխուր փաստ կա: 
Այն է, որ վաղը մյուս օրը «կողմ» քվեարկած այդ նույն «Ժառանգությունը» էլի կփորձի «պայքարել» իշխանության դեմ, էլի ժողովրդին կասեն. «Եկեք գնանք պայքարենք, մենք ձեր հետ ենք»: 

Էտ նույն ԲՀԿ-ն կասի ես իշխանության ու ընդդիմության այլընտրանքն եմ, բայց արի ու տես լավ էլ ընտրանք ա, ոչ թե այլընտրանք (պայմանների մասին հեքիաթը աչքս չկոխեք հա): 

Այդ նույն «դաշնակցությունը» վաղը մյուս օրը նորից կասի. «ԲԱ ես ընդդիմություն եմ ու հույսը մեր վրա դրեք»: 

Այդ նույն «ՀԱԿ+Կ» կասի մենք ենք ամենաուժեղ ընդդիմությունը, մենք ենք փոխելու այս երկիրը: 

Էսքանի հետո կարելի մենակ ասել. «Հալալա ՕԵԿ-ին», շոպա թե ինչա զատո պարզ ճակատա հիմա ֆռֆռում ԱԺ միջանցքներում ու երդում ուտելու կարիք չունի: 

Ընդդիմությունը խայտառակեց էսքան տարվա իրենց կուտակած «անունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել