ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հայտնել է, որ շատ զայրացած է Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղին հարվածներ հասցնելու պատճառով: Այդ մասին է վկայում Վաշինգտոնից Բուդապեշտ ուղարկված ուղերձը, որը հրապարակել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը Facebook-ում:

«Վիկտոր, ինձ դուր չի գալիս այն, ինչ լսեցի: Ես շատ զայրացած եմ դրա պատճառով», – ձեռքով գրել է Թրամփն՝ ի պատասխան Օրբանի նամակի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից նավթամուղի ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել