Ասուլիսին Նիկոլը ձևակեպել է իր նախընտրական լոզունգը՝ հայտարարեով, թե առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրեն խաղաղության ու ոչ խաղաղության միջև, և սա է պատճառը նաև, ըստ նրա, որ իր ուղերձում արձանագրել է այն, որ հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի կարիք:

Ի սկզբանե էլ պարզ էր, թե ինչպես է պատրաստվում Աննայի աղջիկների հայրը 2026-ին «ուտել մարդկանց խելքը»՝ հույս ունենալով, որ նույնիսկ 7 տարվա փորձություններից հետո էլ կգտնվեն զանգվածներ, որոնք «կուտեն կուտը»՝ ՔՊ-ին վերարտադրելով: Ավելին՝ Վաշինգտոնում կատարվածի բուն նպատակներից մեկն էլ Նիկոլին շանս տալն էր, որ կարողանա հաջորդ տարի կայանալիք ընտրություններում հաղթել, քանի որ այդ հաղթանակն ամենաշատը պետք է հենց թուրքերին:

Մյուս կողմից՝ ուշագրավ է Նիկոլի հայտնած այն միտքը, որ խաղաղությունն ամենօյա խնամքի կարիք ունի: Ինչպիսի՞ն է նա այդ խնամքը պատկերացնում: Պարզ է՝ խաղաղության գինը լինելու է Հայաստանի «դենացիֆիկիացիան», ու պետության բովանդակության այլասերումը: Թուրքերն ինչ-որ կերպ կհամաձայնեն այստեղ տեսնել հայկական պետութուն, եթե այն իրական հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունենա, այսինքն՝ այն սիմվոլները, գաղափարախոսությունն ու մենթալիտետը, որոնք բնորոշ են մեր ժողովրդին, որոնք մեզ հայ են դարձնում, պետք է ջնջվեն, իսկ համազգային նպատակ պետք է հայտարարվի հարստանալն ու Նիկոլին հարստացնելը, Աննան էլ «կկրթի», ՔՊ-ականներն էլ կմնան «վլաստի», որ ամենօրյա ռեժիմով Բաքվից ստացվող հրահանգները ճշգրտորեն կոչեն կյանքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել