Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Քարվաճառում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը:
Նա նշել է, որ Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին, իսկ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը և շուտով կդադարի գոյություն ունենալ նույնիսկ իրավական առումով։
Ալիևը նաև հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հեղինակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, և դրա դրույթները մշակելիս միշտ հաշվի է առնվել ադրբեջանական դիրքորոշումը։ Նա նշել է, որ այս փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/08/21/aliyev/4240969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



