Ո՞րն է այստեղ մեզ համար էականը: Էականը բնավ Թրամփի ունակությունները չեն, այլ՝ դրանից բխող հետևանքները. մի մարդ, որը չգիտի անգամ միմյանց հետ իբր խաղաղության գնացող երկրների անվանումները, որոնց միջև վկա կամ միջնորդ է դարձել հենց ինքը, ինչպե՞ս է կարողանալու դառնալ այդ խաղաղության երաշխավորը:
Թրամփը կոչ է արել զանգել իրեն, եթե խնդիրներ ծագեն, բայց եթե չգիտի՝ որ երկրի ղեկավարն է իրեն զանգողը, ինչպե՞ս է հարցը լուծելու, խաղաղություն երաշխավորելու:
Թրամփի «լյապը» թերևս բացահայտում է Նիկոլի բստրած սուտը. Նիկոլը ցինիկաբար խաբում է ժողովրդին՝ Թրամփի ուժով խոստանալով խաղաղություն Կովկասում, բայց շատ լավ գիտի, թե դեպի ուր է տարածաշրջանն իրականում գնում: Ուղղակի ժամանակ է ձգում մինչև որ տեսնի՝ ինչ է լինում, աշխարհաքաղաքական որ բևեռն է Կովկասը վերջնականապես վերցնում, որ հստակեցնի՝ փախչի, թե մնա Հայաստանում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4514
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



