Դատելով ամենայնից՝ Նիկոլին չի հաջողվել համոզել Իրանին չընդդիմանալ Սյունիքը ԱՄՆ-ին, իսկ իրականում Թուրքիային տալուն միտված ՀՀ քաղաքակնությանը. Իրանի նախագահի հայաստանյան այցի ընթացքում Փեզեշքիանը ոչ մի հույս ՔՊ-ին չի թողել՝ Երևանում կրկնելով Իրանի իշխանական բուրգի պահպանողական թևի թեզերը: Ավելին՝ ոմանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Նիկոլ-Փեզեշքիան բանակցություններից հետո Նիկոլի ընդունած դեմքի արտահայտութունը, որից պարզ է դարձել, թե հատկապես ինչ բովանդակոթյան ուղերձներ է Փեզեշքիանը Նիկոլին փոխանցել. փակ դռների հետևում «կլիզմա է արել»: Կարճ ասած՝ Իրանը հարամել է Նիկոլի վաշինգտոնյան քեֆը՝վերադարձնելով նրան իրականություն:

Իսկ իրականությունն այն է, որ եթե Նիկոլը կյանքի չկոչի Վաշինգտոնում վզին դրածը, ապա նրա գոյությունն անիմաստ կդառնա նրանց համար, ովքեր ի սկզբանե եփել են այս ճաշը: Հետևաբար՝ Նիկոլի վերարատադրության հարցը կարող է այնպես բարդանալ, որ վերջում վերածվի իսկական խաթայի. խոստացված խաղաղության, իսկ իրականում թուրքական դարաշրջանն այդպես էլ կարղ է չգալ:

Իրանում շատ լավ գիտեն, թե ինչ կարող է Ամերիկան կորցրած լինել սյունյաց լեռներում, շատ լավ գիտեն, որ միջանցքի իրական աշխարհաքաղաքական շահառուն Իսրայելն է լինելու: Նիկոլն էլ իր հերթին գիտի, որ ոչինչ չի կարողանալու անել, եթե Թեհրանը պնդի. իրանցիներն ուղղակի Սյունիքը կարող են գրավել, եթե բանը դրան հասնի:

Այսպիսվ՝ Իրանը դարձել է սպառնալիք ոչ միայն թուրքական ծրագրերի, այլև հենց Նիկոլի իշխանության համար, իսկ թե ինչպես կարելի է չեզոքացնել այդ սպառնալիքը, Նիկոլը չգիտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել