Մինչ ՔՊ-ականները փորձում են հանրության մոտ սին հույսեր առաջացնել՝ կապված Վաշինգտոնում տեղի ունեցածի հետ, չափազանց խոսուն հայտարարություններով է հանդես եկել Իլհամի կողմից բստրված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված տխմարության նախագահ, պատգամավոր Ալեկփերլին Ազիզը:

Ողջունելով Վաշինգտոնում տեղի ունեցածը՝ Ազիզը, մասնավորապես, հայտարարել է.«Մեր գործունեությունը մեր պատմական հողեր խաղաղ վերադարձի մեջ է։ Համայնքը երբեք դեմ չի եղել Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով: Մենք հույս ունենք, որ խաղաղության օրակարգի առաջմղումը պայմաններ կստեղծի արևմտաադրբեջանցիների՝ հայրենի վայրեր վերադառնալու համար»:

Որևիցե արձագանք դեռևս Հայաստանից չի ստացվել, բայց անկախ նրանից թե ով ինչպես կարող է սրան արձագանքել, պետք է ֆիքսել, որ Իլհամը թեման տաք է պահում, և սա՝ մի դեպքում, երբ Արցախ վերադարձի մասին որոշ ՔՊ-ականների վերջին հայտարարություններն առաջ են բերել արդարացի ցասում. ՔՊ-ական Ջուլհակյան Արուսն էր, մասնավորապես, վստահեցրել, որ արցախցիներն Արցախ չեն վերադառնալու:

Արցախցիները, իհարկե,չեն վերադառնա, բայց ա՛յ մի քանի հարյուր հազար թշնամու Նիկոլը պարտավորվելու է ընդունել: Դա Իլհամին պետք է, որ Հայաստան զորք մտցնելու իրավունք ձեք բերի շատ պարզ եղանակով. մեկ-երկու միջադեպ կամ հենց թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացված արյունոտ սադրանք,և Իլհամը կարող է հայտարարել, որ քանի որ իր ցեղակիցների անվտանգությունը Հայաստանում չի երաշխավորվում, ուրեմն իրենք զորք են մտցնում՝ նրանց անվտանգությունը երաշխավորելու համար:

Իլհամի ստրուկների այս խոսույթին պետք էր հակադարձել արցախահայերի իրավունքների խնդրի բարձրաձայնմամբ, բայց դա երբեք տեղի չի ունենա, քանի դեռ ՔՊ-ն է իշխանության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել