Նիկոլը մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իր խոսքում ու ասել՝ չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չէ, սակայն բոլորից ներողություն է խնդրում:

Լավ է անում, որ խնդրում է, բայց հետաքրքիր է՝ Նիկոլը Ավինյան Տիկոյի հոր՝ նոր-նոր կառուցվող Սևանի շքեղ առանձնատան մասին տեղյա՞կ է, դրա վերաբերյալ չի ցանկանո՞ւմ ներողություն խնդրել. Սևանա լճից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, պարզվում է, «Opel» մակնիշի վարորդներին վարորդներին «համբալ» անվանած մարդու քաղաքապետ որդին դղյակ է կառուցում, որը հայտնվել է հետաքննող լրադրողների խոշորացույցի տակ՝ առաջ բերելով լրջագույն հարցեր՝ վերաբերող նախևառաջ Նիկոլին, որ իբր կոռուպցիայի դեմ է պայքարում:

Մասնավորապես՝ ի՞նչ փողերով է Տիկոն սեփական հոր համար շքեղ առանձնատուն կառուցում, Նիկոլի ԿԿՀ-ն ասելիք չունի՞ սրա վերաբերյալ:

Չենք մոռացել, թե որ լոզունգների ներքո Նիկոլը 2018-ին իշխանության եկավ՝ գրգռելով հանրության որոշ զգացմունքներ: Տրանսպորտի գները թանկացրած ու տրանսպորտային համակարգի հերն անիծած Ավինյան Տիկոն աշխատավարձո՞վ է հոր համար վիլա կառուցել, թե՞ հայրն է «սադոնիկությամբ» ժամանակին փող հետ գցել՝ Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցելու երազանքը հոգու խորքում պահած:

Եթե Տիկոյի հերն է վիլեաների տեր դարձել, բա ասենք Աշոտիկն ինչերի տեր կարող է լինել՝ երկրից փախած…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել