Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Նրանք քննարկել են Ալյասկայում կայացած Պուտին-Թրամփ բանակցությունները։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը և այդ շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը Ալյասկայում», – ասել է РИА Новости գործակալության աղբյուրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



