Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, որ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ–ն առաջխաղացում է ունեցել։

«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց»,– ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սպուտնիկ Արմենիան գրել էր, որ ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել