Սեփական մեղքը կոծկելու նպատակով Մուրազի Բորիկի տերերը շարունակում են թիրախի տակ պահել Դավիթ Համբարձումյանին՝ ջանալով ներկայացնել նրան որպես անլուրջ կերպար. Բորիկը մի հոդված է գրել ու ջանացել համոզել, թե իմպիչմենտի գործընթացի տապալման հիմնական մեղքը Դավիթ Համբարձումյանինն է: Պարզվում է՝ Բորիկը ի աջակցոթյուն Սամվել կարապետյանի տեղի ունեցած հավաքին համբարձումյանին չի տեսել, ինչը տվել է նրան առիթ՝ պնդելու՝ Համբարձումյանն ընդամենը կարևոր գործընթացից առաջ պարզապես վարչապետի թեկնածուի տեղը զբաղեցնող է՝ ակնարելով՝ անլուրջ կեչպար էր, ինչի պատճառով էլ Նիկոլի հեռացնելու պրոցեսը ձախողվեց:
Բորիկի տերերը մրմռում են, քանի որ չեն կարողանում սեփական ստորությունը կոծկել, քաղաքական պատասխանատվությունից խուսափել հատկապես վաշինգտոնյան իրադարձություններից հետո, երբ Նիկոլը Սյունիքը փաստացի տվեց ՆԱՏՕ-ին՝ Հայաստանը դնելով զոհասեղանին: «Վոինի» թիմում հասկանում են, որ հասարակութան նիկոլատյաց հատվածը, իսկ այն սարսափելի մեծ է, այս իրավիճակի համար օբյեկտիվորեն մեղադրում են նախևառաջ իրենց առաջնորդին, որի նարցիսիզմի հետևանքով է, որ տեղի ունեցավ վաշինգտոնյան նախաստորագրումը, որի գործնական հետևանքները Հայաստանը կարող է զգալ շատ շուտով, երբ Իրանի դեմ Իսրայելը տոտալ պատերազմ սանձազերծի շուտով՝ ԱՄՆ մասնակցությամբ: Մինչդեռ եթե իմպիչմենտի գործընթացը չտապալվեր Բորիկին ֆինասնավորող «վոինի» մեղքով, որի կյանքի նպատակը Սերժ Սարգսյանին վնասելն է, Նիկոլը չէր հասցնի Վաշինգտոն մեկնել ու Իլհամին փարվել՝ Հայաստանը ծաղրի առարկա դարձնելով. Հայաստանը կունենար նոր վարչապետ, որի հիմնական գործառույթը լինելու էր նոր ընտրությունների նախապատրաստումը:
Այնպես որ՝ որքան էլ Բորիկը հետույք պատռի, չի կարողանալու սվաղել իրեն պիցայախեղդ անող սուբյեկտի մեղքն այն ամենում, ինչ որ տեղի է ունենում ներկայումս և կատարվելու է մոտ ապագայում:



