Վոլգոգրադի մարզի նավթավերամշակման գործարանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով նավթամթերքի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը։

«Այսօր գիշերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Վոլգոգրադի մարզի տարածքում հետ են մղել անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը։ Բեկորների ընկնելու հետևանքով Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում նավթամթերքի արտահոսք և բռնկում է տեղի ունեցել», – հայտնել է նաTelegram-ում։

Գրոհի հետևանքով ոչ ոք չի տուժել, և դեպքի վայրում  աշխատում են հրշեջ ծառայությունները, հավելել է Բոչարովը։

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չեզոքացրել է Ուկրաինայի արձակած 44 անօդաչու թռչող սարք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել