Հայկոն երբեք չի փայլել իր խելացի պատախաններով, բայց այն, ինչ որ նա Պետոյի մոտ է ասել, կարելի է բացառիկ տգետ հայտարարւոթյունների թվին դասել: Փաստորեն՝ Հայկոն Հայաստանը դրել է խառը կանաչու տեղ ու փորձում է թուրքերի վրա խուրդել, իսկ նրանք, ովքեր այդ տրամաբանությանը դեմ են, իբր հավերժական պատերազմի կողմնակիցներ են: Հարց է առաջանում՝ եթե հայկոյի համար աշխարհն ընդամենը մի մեծ բազար է, որտեղ Նիկոլը հայրենքի դալալ է, ապա ինչո՞ւ 2020-ի պատերազմը տեղի ունեցավ: Տեղի ունեցավ, քանի որ նախապես վաճառված Արցախը հանձնելու խնդիր կար. պետք էր այնպես գործը գլուխ բերել,որ վաճառքի փաստը շատ չճչար,որ Նազրայան Լենան իշխանության մնար: Հիմա նույն բանը Սյունիքի հետ են անում՝ ուղղակի պատերազմի հետաձգմամբ: Ուշադրություն, հետաձգմամբ, այլ ոչ թե չեղարկմամբ:
Ցավոք, նախ՝ Արցախը, հետո՝ Հայաստանն իսկապես դարձել են մի խումբ դալալների զոհը, հայ ժողովուրդն այս դալալների ձեռամբ այնպիսի հարված է ստացել, որ դժվար թե երբևիցե ունակ լինի՝ ոտքի կանգնելու, ինքն իրեն վերագտնելու, եթե, իհարկե, որոշ տերություններ արմատապես չվերաձևեն Անդրկովկասի քարտեզը՝ բրիտանաթուրքական պլանը վիժեցնելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



