Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանի տարածքով հայերի անվտանգ երթևեկության հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, ՔՊ-ական Հակոբյան Հասոն պատասխանել է՝ կարծում է, որ դա «հարևան երկրի» պարտավարությունն է՝ միաժամանակ հաստատելով Հայաստանի պարտավորությունը՝ երաշխավորելու ադրբեջանական բեռների անվտանգությունը, իսկ թե Ադրբեջանը որքանով կերաշխավորի հայկական բեռների ապահովությունը, դա, ըստ Հասոյի, արդեն Բաքվի հնարավորության տիրույթում է:
Ասենք Բաքուն է ու հայտարարում է, որ չունի հնարավորություն՝ ապահովելու հայաստանյան բեռների ապահով տրանզիտը, ի՞նչ է անելու Նիոլը, Սյունիքը փակելո՞ւ է, թե՞ երթևեկը, բեռների փոխադրումը դարձնելու է թուրքերի համար վտանգավոր: Բայց ինչպես է դա անելու, եթե անգամ շատ ցանկանա էլ, եթե այդ ուղին կառավարելու են օտարները, իսկ Հայաստանի իրավասությունն այդ ճանապարհի նկատմամբ լինելու է բավական խորահրդանշական: Փաստացի չկա գործուն հակակշիռների մեխանիզմ. Ադրբեջանն իր ուղիների ու ճանապարհների տերն է մնում, իսկ Հայաստանն իր ճանապարհը տալիս է ամերիկացիներին,իսկ իրականում Թուրքիային. Ամերիկան ընդամենը որպես շղարշ է ծառայելու Թուքիայի համար՝ «Զանգեզուրի միջանցքը» ուզածի պես շահագործելու:
Ադրբեջանի միջով որևէ տեղ գնալ-գալը Հայաստանի համար լինելու է անիրական, քանի որ Իլհամը երբեք չի երաշխավորելու հայերի անվտանգությունը: Փոխարենը Արևմուտքը երաշավորելու է ադրբեջանաթուրքական բեռների ազատ ու անխոչընդոտ տեղաշարժը՝ հասոների ըռխին թուլափայ շպրտելով:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4472
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել