Երբ Թրամփը ստանձնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը, ՌԴ-ում որոշ շրջանակներ ընկել էին ցնծության մեջ՝ չթաքցնելով իրենց ոգևորությունը. կարծում էին՝ կհաջողվի ուկրաինական ճակատում կրակը մարել ՌԴ-ին ձեռնտու պայմաններով, ինչպես նաև հույս ունեին, որ Թրամփն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս հաշվի կառներ ՌԴ կարմիր գծերւ, իսկ ոմանք խոսում էին նույնիսկ Յալթա-2-ի՝ աշխարհի նոր վերաբաժանման մասին:

Այսօր արդեն ակնհայտ է, որ ռուսների հույսերը չեն արդարացել. Թրամփն ընդամենն ուկրաինական ճակատում տեղի ունեցողը ծառայեցրեց ամերիկյան տնտեսական շահերին. պատերազմը չի կանգնելու, ուղղակի դրա արդյունքում ԱՄՆ-ն է հարստանալու, վճարելու է Եվրոպան, հյուծվելու է Ռուսաստանն ու թուլանալու:

Իրավիճակը մխիթարիչ չէ նաև Կովկասում: Թրամփը հայտարարել է պատմական ձեռբերման մասին՝ պնդելով՝ ինքն այն միակն է, որին հաջողվել է վերջ դնել հայ-ադրբեջանական հակամարտութանը, լուսավոր ապագայի տեսլական տալ Կովկասին: Իսկ իրականում Նիկոլի ձեռամբ ԱՄՆ-ն վերցնում է Կովկասն ու շրջափակում Իրանը՝ է՛լ ավելի սեղմելով Ռուաստանի շուրջ օղակը: Այստեղ տեղի ունեցողը, նկատենք, ոչ միայն ամերիկյան տաղանդի արդյունք է, այլև ռուսական սխալ քաղաքականության հետևանք. այն ժամանակ, երբ կարելի էր բռնել Նիկոլի կամ Իլհամի ձեռքը, Մոսկվան ոչինչ չարեց՝ նախ՝ թույլ տալով, որ Հայաստանում 2018-ին հայտնի իրադարձությունները տեղի ունենան, ապա՝ աչք փակեց ադրբեջանական ագրեսիայի վրա ու պատերազմը հենց հաջորդ իսկ օրը չկասեցրեց ուժի գործադրմամբ՝ չնայած ուներ այդ կարողությունը,կարող էր ուղղակի զորք մտցնել և վերջ, ինչի մասին, ի դեպ, խոստովանել են ռուս պատգամավորները: Այսօր արդեն նույն ռուսական շրջանակները խոստովանում են, որ կովկասյան ուղղությամբ իրենց քաղաքականոթյունը ֆիասկոյի է ենթարկվել: Թրամփի կովկասյան «խաղաղությունը» է՛լ ավելի անտանելի է դարձնելու Ռուաստանի համար կրած ֆիասկոյի հետևանքները, որոնք Մոսկվան կզգա գուցե ոչ հենց վաղը, բայց առնվազը միջնաժամկետ հեռանկարում հետևանքները կարող են լինել իսկապես աղետալի՝ հատկապես հաշվի առնելով Էրդողանի տխրահռչակ քարտեզի գոյությունը, որի արևելյան ծայրը հասնում էր մինչև Ալթայ:

Գործնականում ի՞նչ կարող է հակադարձել ՌԴ-ն այս ամենին: Նախ՝ ՌԴ-ում պետք է ֆիքսեն, որ իենց կենսական շահերից է բխում մեծ ու հզոր Հայաստանի գոյությունը, և որ երբեք Արդբեջանը Թուրքիան չի ստորադասի ՌԴ-ին: Կովկաս վերադարձը կարող է լինել միայն մեկ ճանապարհով՝ մեծ Հայաստանի կամ մեծ Արցախի ստեղծմամբ, դա աքսիոմատիկ իրողություն է, ուղղակի ողջ խնդիրն այն է, որ գոնե հիմա Մոսկվան չունի ուժ ու ցանկություն՝ հարավային ուղղությամբ Թուրքիայի դեմ ճակատ բացելու, ու հնարավոր է, որ առնվազը տեսանելի ապագայում չունենա:

Իսկ թե ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, Նիկոլը լավ գիտի՝ Արևմուտքի հովանու ներքո սուս-փուս պետք է մտնի Թուրքիայի տակ՝ հույսով, որ չի ենթարկվի հերթական ցեղասպանության: Պատմությունը, սակայն, ապացուցել է, որ հայերի հույսերը գրեթե երբեք չեն արդարացել հատկապես այն դեպքերում, երբ խոսքը Թուրքիային է վերաբերել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել