Վերջին շրջանում եկեղեցու դեմ գործադրվող ճնշումները պակասել են: Ասում են՝ դա արտաքին ճնշման հետևանք է՝ Ռուաստանից, որտեղ վերջերս այցելած Նիկոլին հասկացրել էին, որ «կրակի հետ է խաղում»:
Գուցե Գևորի հայտարարութունը ինչ-որ հերթապահ հայտարարություն է, գուցե իսկապես պլանը դեռ ուժի մեջ է, որի իրագործումը պայմանավորված է ոչ այնքան Նիկոլի ցանկությամբ, որքան արտաքին հանգամանքներով: Եթե Ամերիկայում Սյունիքի վաճառքը գլուխ գա, ու դա Նիկոլը մարսի, եթե Հայաստանի վրա ուժեղանա թուրք-արևմտյան ազդեցությունն ու Նիկոլն իրեն է՛լ ավելի անկաշկանդ զգա, ապա կասկած չկա, որ առնվազն աշնանը եկեղեցու դեմ հալածանքները կսրվեն, Կաթողիկոսի հրաժարականի հարցը կրկին ողջ սրությամբ մեջտեղ կգա:
Մյուս կողմից, սակայն, Նիկոլը այլ բնույթի խնդիրներ էլ ունի. հասկացել է, որ ոչ միայն հասարակությունը, այլև հենց իր ուժայինները չեն ողջունում եկեղեցու դեմ գործողությունները, ինչը նշանակում է, որ եթե նա, առանց որևէ բան հաշվի առնելու, իրագործի իր պլանը, ապա կարող է 2026-ի ընտրություններում «կանգնել կատարելապես կոտրած տաշտակի առաջ»:
Անպես որ՝ նախքան իրական գործողություն ձեռնարկելը Նիկոլը պետք է լավ գցի-բռնի, քանի որ սխալ հաշվարկը կարող է կործանել նրան, ու ոչ մի Էրդողան էլ չփրկի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4462
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



